2016-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահելու է Հայաստանը՝ Մոսկվայում բրիֆինգում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը: Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են ռազմաքաղաքական կառույցի անդամ վեց երկրների նախագահները: ՈՒշակովը տեղեկացրել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն -2015» զորավարժությունները: ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Դուշանբեում փակ դռների հետևում քննարկվելու է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ու գլխավոր շտաբի պետի ընտրության հարցը: Նա ձեռնպահ է մնացել պատասխանից՝ Նիկոլայ Բորդյուժան վերընտրվելո՞ւ է գլխավոր քարտուղարի պաշտոնում: