ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոլդովայում ցուցարարները պահանջում են նախագահի և կառավարության հրաժարականը

Մոլդովայում ցուցարարները պահանջում են նախագահի և կառավարության հրաժարականը
14.09.2015 | 10:24

Առնվազն 20 հազար քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Քիշնևում՝ պահանջելով նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի և կառավարության հրաժարականը։ Բողոքի ակցիաների պատճառը բանկային համակարգում խարդախությունների բացահայտումներն են, որոնց հետևանքով 1 միլիարդ դոլար է անհետացել: Ցուցարարները պահանջում են մարտին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ