ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վթարային ջրանջատում Աջափնյակում և Դավթաշենում

Վթարային ջրանջատում Աջափնյակում և Դավթաշենում
14.09.2015 | 15:56

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 15-ին` ժամը 10.00-18.00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի` Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռուստամյան, Միրաքյան, Հալաբյան փողոցների, Հալաբյան փող. 48-ի` Հրշեջ կայանի,
• Դավթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղու, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի, Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ