Թուրքիայում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացնում Notka թերթի համարի արգելքից հետո, որի շապիկին եղել է դագաղների հետ ուրախ սելֆի անող երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի լուսանկարը: Թերթի խմբագրությունում բացատրել են, որ իրենք արձագանքել են Էրդողանի այն խոսքերին, որ քրդերի կողմից սպանված զինվորների ընտանիքները պետք է երջանիկ լինեն իրենց չարչարանքներում: Երբ շապիկը հրապարակվել է համացանցում, իշխանություններն արգելել են համարի տարածումը, որ «վիրավորում է նախագահին և ահաբեկչական քարոզչություն իրականացնում»: