ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիմում-բողոքներ չի ստացել

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիմում-բողոքներ չի ստացել
15.09.2015 | 10:23

Սեպտեմբերի 13-ին 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 14-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ