Միգրացիայի հարցերում ԵՄ միասնականությունը ավելի կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ միգրացիայի հարցերով ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերով և հարևանության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ «Ես սովորաբար չեմ մասնակցում ներքին գործերի նախարարների հանդիպմանը։ Ես այստեղ եմ, որ փորձեմ նախարարներին համոզել ներքին գործերում նույն միասնականությունը ցուցաբերել։ Միգրացիայի հարցում ԵՄ երկրների միասնությունը միության ներսում նրա արտաքին քաղաքական դիրքորոշումը ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Մոգերինին։