Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել է նրան ծննդյան 50-ամյակի առթիվ: Վարչապետը բարձր է գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում և կարևորել է իրենց ջերմ և բարեկամական հարաբերությունները, վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների կապերի հետագա սերտացմանն ու ամրապնդմանը: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: