ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եթե ՌԴ-ն չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ

Եթե ՌԴ-ն չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ
15.09.2015 | 20:44

Եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում։ «Եթե ՌԴ-ն չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ, քան Լիբիայում: Եվ փախստականների հոսքն էլ ավելի շատ կլիներ»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանը կշարունակի ռազմատեխնիկական օգնությունը Սիրիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում։ «Մենք աջակցում ենք Սիրիայի կառավարությանն ահաբեկչական ագրեսիային դիմակայելու հարցում, տրամադրել ենք և կշարունակենք տրամադրել անհրաժեշտ ռազմատեխնիկական օգնություն, և կոչ ենք անում մյուս երկրներին միանալ մեզ»,- ասել է ՌԴ նախագահը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է բախվել միջազգային մեկուսացման խնդրին, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։
«Իսլամական պետության» դեմ կռվող միջազգային կոալիցիային ՌԴ-ի չմիանալու դեպքում, երկիրը կհայտնվի ավելի մեծ մեկուսացման մեջ, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ