ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անթույլատրելի է պատժամիջոցներ կիրառել՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Անթույլատրելի է պատժամիջոցներ կիրառել՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
15.09.2015 | 20:47

ՀԱՊԿ անդամ երկրները անթույլատրելի են համարում նոր բաժանարար գծերի ի հայտ գալն ու պատժամիջոցների կիրառումը՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: «Անթույլատրելի ենք համարում նոր բաժանարար գծերի ու փակ սահմանների ի հայտ գալն ու հների պահպանումը, ինչպես նաև պատժամիջոցները, որոնք կիրառվում են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- ասված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում: Փաստաթղթում նաև նշվում է, որ կազմակերպության կազմում ընդգրկված պետությունները հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության միասնական օրակարգի օգտին և իրենց ներդրումն են ունենում հակասություններն ու հակամարտությունները բացառապես խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով լուծելու գործում:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ