Սպիտակ տունը կցանկանար, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու փոխարեն «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի մաս կազմեր։ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս մասին չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը հայտարարել է, որ անհնար է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ առանց համագործակցելու սիրիական կառավարության հետ։