ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը պատրաստ է հանդիպել Օբամայի հետ

Պուտինը պատրաստ է հանդիպել Օբամայի հետ
16.09.2015 | 16:22

Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ սեպտեմբերի վերջին ՄԱԿ այցի ընթացքում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հավաստմամբ՝ Պուտինը միշտ պատրաստ է երկխոսության, հատկապես իր գործընկեր Բարաք Օբամայի հետ։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Օբաման և Պուտինը հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում, թեև չի հաստատել, որ կան հստակ պլաններ։

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ