ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արևմուտքը ցանկանում է փոխել իշխանությունը Սիրիայում, Իրանում և Ռուսաստանում

Արևմուտքը ցանկանում է փոխել իշխանությունը Սիրիայում, Իրանում և Ռուսաստանում
16.09.2015 | 16:24

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական արշավ է տարվում՝ Սիրիայում և Ռուսաստանում իշխանափոխության նպատակով՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Արևմուտքը չի ընկալում գործընկերներ և ինքնիշխան պետություններ։ Որո՞նք են նրանց պահանջները Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, որ ինքնիշխան պետություններ են: Նրանք ցանկանում են հեռացնել մի մարդու և նրա փոխարեն մեկ ուրիշի դնել, ով կգործեր այդ երկրների շահերին, այլ ոչ իր հայրենիքի շահերին համապատասխան»,- ասել է Ասադը ռուսական «Ռոսիա 24» և RT հեռուստաալիքներով ունեցած հարցազրույցներում: Ասադը ասել է, որ իր հրաժարականի հարցը կարող է լուծել միայն սիրիացի ժողովուրդը։
«Ինչ վերաբերում է նախագահին, իշխանության նա գալիս է ժողովրդի ցանկությամբ, ընտրություններով, իսկ եթե հեռանում է, ժողովրդի պահանջով, այլ ոչ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ժնևի համաժողովի որոշմամբ: Եթե ժողովուրդը ցանկանա, որ նա մնա, նախագահը կմնա, իսկ հակառակ դեպքում՝ նա պետք է գնա: Ահա իմ սկզբունքային դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Ասադը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ խոսելով Իրանի մասին՝ Ասադը նշել է, որ այդ երկիրն աջակցում է սիրիական պետությանը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում։ «Թեհրանը մեզ ռազմական տեխնիկա է մատակարարում։ Բնականաբար, կատարվում է նաև Սիրիայի և Իրանի միջև ռազմական մասնագետների փոխանակում, սակայն այդ փոխանակումն իրականացվում է միշտ։ Իհարկե, նման երկկողմ համագործակցությունն ակտիվանում է պատերազմի պայմաններում»,- նշել է Բաշար ալ-Ասադը։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ