Առաջիկա 5 օրերին եղանակի փոփոխություն պետք է սպասել միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում: Սեպտեմբերի 18-ին այնտեղ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում կարճատև անձրևի փոքր հավանականություն կա միայն այսօր՝ երեկոյան ժամերին: Սեպտեմբերի 17-21-ին սպասվում է քիչ ամպամած, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը ցերեկը կտատանվի +30...+32, իսկ սեպտեմբերի 18-21-ին՝ +28...+30 աստիճանի սահմաններում: Սեպտեմբերի երկրորդ կեսին և օդի ջերմաստիճանը, և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում: Ցերեկային առավելագույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում և Երևանում կտատանվեն +28...+30, իսկ գիշերային նվազագույնները +14...+16 աստիճանի սահմաններում: