ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հ1-ը կտրեց Հ3-ի հացը

Հ1-ը կտրեց Հ3-ի հացը
16.09.2015 | 16:28

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարևորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը և ընդունելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը սեպտեմբերի 16-ից ուղիղ կհեռարձակի Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերը:

Դիտվել է՝ 4117

Մեկնաբանություններ