ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դե, հիմա թող մի բան էլ Ռուսաստանին ձեռ չտա, մեզ ձեռ տա

Դե, հիմա թող մի բան էլ Ռուսաստանին ձեռ չտա, մեզ ձեռ տա
17.09.2015 | 10:50

«Դա էներգակիրներին էր վերաբերում: Քննարկումներ են ընթանում ԵԱՏՄ անդամ երկրների հետ, այդ գործընթացն այդքան արագ չի տևելու, բայց կարևոր է, որ այն օրակարգում է»՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում գործարքները ռուբլով իրականացնելու ավելի վաղ իր արած հայտարարությանը: Վարչապետի խոսքով՝ դոլարի տատանումները որոշակի ազդեցություն են ունենում, և հետևաբար նման առաջարկ է արվել: Խոսելով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ո՜չ»-ի ճակատի մասին, և պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ւր կհասնի այդ նախաձեռնությունը, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ինքը չի կարող ասել, և դա պետք է այդ ճակատից հարցնել, քանի որ իրենք զբաղվում են իրենց գործով:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ