ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ստրատֆոր». Ղարաբաղի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ

«Ստրատֆոր». Ղարաբաղի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ
17.09.2015 | 10:59

Ըստ հետազոտական կենտրոնի, Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս քվոն։
Ըստ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի, Լեռնային Ղարաբաղի երկարատև, սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի։ «Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս քվոն՝ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ և փորձել երկարաժամկետ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի նկատմամբ»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։ Նրանց խոսքով, կարելի է նշաններ տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան երկու տասնամյակ սառեցված հակամարտության հանդեպ Ռուսաստանի ռազմավարությունը սկսում է փոխվել։ «Ամեն դեպքում, նախկինի համեմատ Ադրբեջանի և Ռուսաստանի վերջին ամիսների շատ ավելի լավ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս, թե Մոսկվան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի՞ արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով»,- գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին հոգնեցրել են ԵԱՀԿ-ի միջնորդությամբ տարվող բանակցությունները և Եվրոպայի հետ համագործակցությունը, և Ադրբեջանը կցանկանար տեսնել, թե վերջին տարիների ռազմական պատրաստվածության օգնությամբ չի կարող տարածքները հետ բերել։ «Հայաստանը, զբաղեցնելով այդ տարածքների բարձունքները, պահպանում է Ադրբեջանի նկատմամբ ռազմավարական առավելությունը և ակնհայտորեն գերադասում է պահպանել ստատուս քվոն»,- արձանագրում է «Ստրատֆորը»՝ ընդգծելով. «Միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին կստիպի վերաբանակցել պայմանները, մարտական գործողությունների վերսկսումն է, և Ռուսաստանը՝ որպես Հայաստանի միակ հովանավոր, դրանց վերջ տալու համար կխաղա միջնորդի գլխավոր դերը։ Մենք կասկածում ենք, որ այս պլանը կարող է Հայաստանի վրա դրվել միայն դիվանագիտական միջոցներով»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները՝ վերջում նշելով, թե, այնուամենայնիվ, չեն կարող վստահ լինել, որ այս սցենարն անպայման կիրագործվի, սակայն բավականին նշաններ ունեն, ինչը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցով հնարավոր ցնցումները դնել իրենց հետազոտությունների ցանկի առաջին շարքում։ «ՈՒնենալով Լեռնային Ղարաբաղը իր որդեգրմանը սպասող տարածքների ցանկում՝ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր սահմաններից դուրս ոտքի տեղ անելու և ավելի ընդլայնելու քաղաքականությանը»,- նշված է «Ստրատֆորի» վերլուծությունում։

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ