Եվրոպական խորհրդարանը ափսոսանք է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման կապակցությամբ: Եվրանեսթի համանախագահներ Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) և Վիկտոր Դոլիձեն (Վրաստան) հայտարարել են. «Եվրանեսթի հետ համագործակցությունը յուրաքանչյուրի կամավոր և ինքնիշխան որոշումն է: Այդ իմաստով, մենք ընդունում և հարգում ենք Միլի մեջլիսի որոշումը: Միևնույն ժամանակ, ափսոսանք ենք հայտնում, որ Միլի մեջլիսը զրկում է իրեն խորհրդարանական նիստերին ձայնի իրավունքից, ինչը ակնհայտ կարևորություն է տարածաշրջանում»: