ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը Մոսկվայում կընդունի Էրդողանին

Պուտինը Մոսկվայում կընդունի Էրդողանին
19.09.2015 | 11:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպումներ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ` հայտնել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նրանք Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 23-ին: «Թուրքիայի նախագահը մասնակցելու է Մոսկվայում մզկիթի բացման արարողությանն ու հանդիպելու է նախագահ Պուտինի հետ: Նրանք զրույց կունենան: Մենք ակնկալում ենք, որ մզկիթի բացման արարողությանը մասնակցի նաև Մահմուդ Աբասը, նրա հետ ևս Պուտինն առանձնազրույց կունենա»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ