ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջեմալ փաշայի թոռան դեմ քննություն է սկսվել

Ջեմալ փաշայի թոռան դեմ քննություն է սկսվել
19.09.2015 | 11:51

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալի դեմ քննություն է սկսվել՝ հերթական հոդվածի պատճառով, որը վերնագրված է «Հոսող արյան միակ պատասխանատուն պալատի Սուլթանն է, վերջակետ»։ Հասան Ջեմալն արդեն կանչվել է հարցաքննության, հոդվածը հրապարակվել է օգոստոսի 12-ին՝ T24 կայքում։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ