ԱՄՆ-ը ծրագրում է Սիրիայի հարցով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Լոնդոնում հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկումները կարևորում է սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիա զորախումբ ուղարկելու հարցը վերանայել, եթե սիրիական կողմը դիմի այդ հարցով։