ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՀԿ-ի ԽՎ նստաշրջանին

Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՀԿ-ի ԽՎ նստաշրջանին
19.09.2015 | 11:57

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովայի ղեկավարած պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, որը տեղի է ունեցել ՈՒլան Բատորում:
«Երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում կայացրեց Ադրբեջանում ընտրությունների ընթացքին հետևելուց հրաժարվելու մասին, ցանկացած քննարկում անիմաստ է»,- ասել է Մուրադովան: Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել էր, որ հրաժարվում է դիտորդական առաքելություն իրականացնել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ իշխանությունների ներկայացրած սահմանափակումների պատճառով:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ