Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումի վարչակազմում հայտնել են, որ այսօրվանից եռօրյա սուգ է էմիրաթում՝ շեյխի որդու մահվան կապակցությամբ։ Շեյխ Ռաշեդ բեն Մուհամեդ Ալ Մակտումը՝ կառավարչի որդին և Դուբայի թագաժառանգ արքայազնի ավագ եղբայրը, մահացել է 34 տարեկանում սրտի կաթվածից։ Շեյխ Ռաշեդը 2-րդն էր Դուբայի կառավարչի 22 երեխաներից։ 2008-2010 թթ. շեյխ Ռաշեդը գլխավորել է ԱՄԷ-ի Օլիմպիական կոմիտեն, ունեցել է պետական պաշտոններ և զբաղվում էր բիզնեսով։ Forbes ամսագիրը 2010-ին նրա կարողությունը գնահատում էր 1,9 մլրդ դոլար։