Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրավիճակը Սիրիայում բարդանում է Ռուսաստանի պատճառով

Իրավիճակը Սիրիայում բարդանում է Ռուսաստանի պատճառով
21.09.2015 | 10:59

Սիրիայում տիրող ճգնաժամը խորանում է Ռուսաստանի ներգրավվածությամբ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը: «Ռուսաստանի ներգրավվածության պատճառով իրավիճակը Սիրիայում ավելի է բարդանում»,- ասել է նա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ավարտին: Ջոն Քերին խնդրում է Ռուսաստանին աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններին: Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկրի ղեկավարությունը կարող է Մոսկվային խնդրել ներգրավել ռուս զինվորականներին ԻՊ-ի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ