ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Exit poll: Հունաստանի արտահերթ ընտրություններում հաղթում է ՍԻՐԻԶԱ-ն 2,5-3%-ով

Exit poll: Հունաստանի արտահերթ ընտրություններում հաղթում է ՍԻՐԻԶԱ-ն 2,5-3%-ով
21.09.2015 | 11:05

Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում exit poll-ի տվյալներով՝ ՍԻՐԻԶԱ-ն 2,5-3 տոկոսով առաջ է անցել մրցակցից՝ ՍԻՐԻԶԱՆ ունի 30-32 %, իսկ«Նոր դեմոկրատիա»՝ 28-29,5 %: Երրորդը «Ոսկե արշալույսն» է՝ 7-7,5 %-ով, ՊԱՍՕԿ-ը և «Պոտամին» պայքարում են չորրորդ տեղի համար: «Ժողովրդական միասնությունը» կստանա 3,2 %, «Անկախ հույները»՝ 3,1 %: Ի տարբերություն խորհրդարանական նախորդ ընտրությունների ու հանրաքվեի՝ հույներն այս ընտրություններում շատ պասիվ են, քվեարկության մասնակցությունը 40 % է առայժմ:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ