Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրանցիների մեծամասնությունը աջակցում է երկրի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրված համաձայնագրին, որի արդյունքում պետք է թեթևացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Ռուհանին նաև չի բացառել, որ Իրանը կարող է հետաքրքրված լինել ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցում: