Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՍԻՐԻԶԱ կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը կմեկնի ԱՄՆ

ՍԻՐԻԶԱ կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը կմեկնի ԱՄՆ
21.09.2015 | 13:55

Հունաստանի ՍԻՐԻԶԱ կուսակցության նախագահ առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը առաջիկայում մտադիր է մեկնել ԱՄՆ՝ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու։ Ցիպրասը կմասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։ «Երեքշաբթի կառավարությունը երդում կտա, և Ցիպրասը չորեքշաբթի կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, որտեղ նախագահ Նիկոս Անաստասիադիսի խնդրանքով կներկայացնի նաև Կիպրոսը»,- ասվում է հաղորդագրությունում։ Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ՍԻՐԻԶԱ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 35,47 %-ը՝ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը՝ քվեաթերթիկների 98,25 %-ի հաշվարկի արդյունքների հիման վրա։ ՍԻՐԻԶԱ-ն խորհրդարանում ստացել է 145 տեղ:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ