ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևան «ՌԱՆԱՐՄ 2015»-ի մրցանակային ֆոնդը կկազմի 6 միլիոն դրամ

Երևան «ՌԱՆԱՐՄ 2015»-ի մրցանակային ֆոնդը կկազմի 6 միլիոն դրամ
22.09.2015 | 22:34

Հոկտմեբերի 3–ին կայանալիք Երևանի առաջին վազքի կիսամարաթոնի` «ՌԱՆԱՐՄ 2015»-ի մրցանակային ֆոնդը կկազմի 6 միլիոն ՀՀ դրամ:
Բացի մրցանակային տեղերից, մասնակիցներն ու հյուրերին սպասվում են անակնկալներ ֆրանսիահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆից:
Երևանի միջազգային կիսամարաթոնի բոլոր մասնակիցները կստանան նաև հատուկ վազքարշավի համար նախատեսված տեխնիկական մարզաշապիկներ և մեդալներ, իսկ հաղթողները` նաև գավաթներ:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ