ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեքսիս Ցիպրասը փոխում է երթուղին

Ալեքսիս Ցիպրասը փոխում է երթուղին
23.09.2015 | 10:17

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երդմնակալությամբ կրկին ստանձնել է վարչապետի պաշտոնը: Մի տարվա մեջ՝ երկու անգամ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Աթենքի նախագահական պալատում` նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորությամբ: Նա նորից փողկապ չի կապել: Նախորդ ընտրություններից հետո միակ տարբերությունը՝ անցած անգամ Ալեքսիս Ցիպրասը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մեկնեց Սանկտ Պետերբուրգ, ուր հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Ալեքսիս Ցիպրասի առաջին պաշտոնական այցը կլինի Վաշինգտոնը, որտեղ նա կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ