ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բուրջանաձեն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության

Բուրջանաձեն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության
23.09.2015 | 10:23

«Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղաքական քարտուղար Գիգլա Բարամիձեն հայտարարել է, որ եթե կուսակցությունը հաղթի 2016-ի խորհրդարանական ընտրություններում, կսկսի բանակցություններ Ռուսաստանի հետ: «Մեր կուսակցությունը հմնված է ազգային շահի վրա, ինչից ելնելով՝ կհամագործակցի բոլոր երկրների հետ»,- ասել է Գիգլա Բարամիձեն:
Նրա խոսքով` Վրաստանը 20 տարի սպասում է՝ մտնելու ՆԱՏՕ-ի կազմի մեջ, սակայն դեռ չի կարողանում: «Հարկավոր է լինել պրագմատիկ, պետք է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Դա մեզ ասում են և ԱՄՆ-ը, և Եվրոպան, հավատանք նրանց»,- նշել է նա: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնում է Պետերբուրգ՝ նա հրավիրված է Դաշնային խորհրդի կոնֆերանսին: Բուրջանաձեն ասել է, որ իշխանության գալու դեպքում կկարողանա կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները, ինչը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ