ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքական դաշտում Իվանիշվիլու նման ատելի գործչի հայտնվելուն նպաստել է Սաակաշվիլին

Քաղաքական դաշտում Իվանիշվիլու նման ատելի գործչի հայտնվելուն նպաստել է Սաակաշվիլին
23.09.2015 | 10:24

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիան հեռուստաեթերում հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նպաստել է քաղաքական դաշտում այնպիսի ատելի գործչի հայտնվելուն, ինչպիսին նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է: «Իմ ողջ գիտակցական կյանքում ես և իմ համախոհները ծառայել ենք պետությանն ու նրա շահերին։ Երբ մենք տեսանք, որ Սաակաշվիլին երկիրը տանում է այլ ուղղությամբ և շեղվեց ժողովրդավարության ճանապարհից, ինչը դրսևորվեց արդեն 2007 թվականի վերջից, իսկ մինչ այդ նա երկիրը տանում էր բացարձակապես ճիշտ ուղղությամբ և իրականացնում էր ճիշտ բարեփոխումներ, մենք ընդդիմացանք նրան, և ես դարձա ընդդիմություն։ Այդ պայքարի ընթացքում Բիձինա Իվանիշվիլին չէր երևում որևէ տեղ, ընդհակառակը՝ նա այն ժամանակ ֆինանսավորում էր Սաակաշվիլուն։ Նա գտավ քաղաքականության մեջ մտնելու ճիշտ ժամանակը, և այդ ճիշտ ժամանակը ստեղծեցինք մենք՝ բոլոր մարդիկ, որոնք դիմակայության մեջ էին Սաակաշվիլու հետ։ Նա մեծ ներդրում ունեցավ, որ ամեն ինչ վերջանա առանց արյան։ Հենց այն, որ Սաակաշվիլին ամբողջությամբ փակեց քաղաքական տիրույթը, պայմանավորեց նման ատելի քաղաքական գործչի մուտքը քաղաքականություն, ինչպիսին Իվանիշվիլին է։ Նա պետք է գնա պատմության գիրկը, Վրաստանին պետք չեն ատելի գործիչներ։ Մեզ անհրաժեշտ են բաց, առաջադեմ մարդիկ, որ չեն վախենա ընդդիմադիրներից ու նրանց թշնամիներ չեն համարի։ Բիձինա Իվանիշվիլին ու նրա իշխանությունը «ազգայիններին» (Սաակաշվիլու կուսակիցներին) հայտարարեցին ոխերիմ թշնամիներ և որս սկսեցին նրանց նկատմամբ։ Իվանիշվիլին ինքնաքննադատ չէ, նա կարծում է, որ ամեն ինչ գիտի երկրի մասին։ Նրանք ելքը որոնում են խնդրի համար մյուսներին մեղադրելու մեջ»,- ասել է նա։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ