ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք։ Նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։ Նախատեսված են արտգործնախարարի հանդիպումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի, այլ երկրների գործընկերների հետ։