ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուգաչովը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից

Պուգաչովը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից
23.09.2015 | 16:54

Ժամանակին Վլադիմիր Պուտինի մերձավոր, ռուսաստանցի մեծահարուստ Սերգեյ Պուգաչովը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից իր բազմամիլիոնանոց բիզնեսը կործանելու համար, երբ իր և Կրեմլի միջև հակասություններ սկսվեցին՝ Փարիզում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Պուգաչովի փաստաբանները: Reuters-ի փոխանցմամբ՝ Պուգաչովի հայցը հավանաբար կլսվի Հաագայի մշտական արբիտրաժային դատարանում:
Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ Սերգեյ Պուգաչովին նախկինում անվանում էին «Պուտինի բանկիր»:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ