Թուրքիայի կառավարության երկու հրաժարական տված նախարարների փոխարեն նորերն են նշանակվել: Քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ նախարարներ Ալի Հայդար Քոնջան ու Մյուսլիմ Դողանը հրաժարական էին տվել՝ բողոքելով հարավ-արևելքում բռնությունների աճից։
«Համաձայն Թուրքիայի սահմանադրության՝ հրաժարական տված նախարարների փոխարեն ԵՄ հարցերով նախարար է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, զարգացման նախարար՝ Ջունեյթ Դյուզյոլը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ: