ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թինա Խիդաշելին չի բացառում Ռուսաստանի հետ պատերազմը

Թինա Խիդաշելին չի բացառում Ռուսաստանի հետ պատերազմը
24.09.2015 | 10:49

Վրաստանի պաշտպանության նախարարը նոր պատերազմը հնարավոր է համարում «միջազգային հանրության անտարբերության դեպքում»: «Ռուսաստանի հետ նոր պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք հերոսաբար զոհվել», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին: Նա չի բացառել, որ միջազգային հանրության անտարբերության դեպքում Վրաստանում կարող են կրկնվել 2008-ի իրադարձությունները: «Դա տեղի չի ունենա այսօր կամ վաղը: Բայց եթե աշխարհը ՈՒկրաինայի օրինակով նույնպիսի թուլություն ցուցաբերի նաև Վրաստանի պարագայում, այդ ամենը կարող է կրկնվել», - նշել է Խիդաշելին՝ հավելելով․«Ամեն ինչ շատ հստակ է: Կան երկրներ, որոնք ցանկանում են համալրել ազատ պետությունների շարքը: Եթե ՆԱՏՕ-ն ասում է` «սա է այն սահմանը, որից այն կողմ ազատության տարածումը մեզ չի վերաբերում», 2008-ի օգոստոսյան պատերազմը կկրկնվի»: BBC-ի լրագրողի հետ զրույցում Թինա Խիդաշելին նաև ասել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում տեղաշարժի բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ ներքաղաքական փոփոխությունների: «Եթե դաշինքի` Վարշավայում 2016-ի հուլիսին կայանալիք գագաթնաժողովում Վրաստանի համար որևէ դրական որոշում չկայացվի, ես չեմ բացառում, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնեն ռուսամետ ուժերը: Նրանք վրացական խորհրդարանում կարող են որոշիչ ձայնի իրավունք ստանալ»,- հայտարարել է Խիդաշելին:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ