ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջեյմս ՈՒոռլիքը Նյու Յորքում է հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ջեյմս ՈՒոռլիքը Նյու Յորքում է հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
24.09.2015 | 15:46

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Նյու Յորք է ժամանել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու համար՝ ինչպես գրել է Instagram-ի իր էջում։ «Ժամանել եմ Նյու Յորք՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ քննարկումների»,- գրել է ՈՒոռլիքն Instagram-ում։ Ավելի վաղ նա ադրբեջանական Trend գործակալությանն ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ։

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ