ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 28-ին կամ 29-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ գրում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի անանուն աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Օբաման որոշել է Պուտինի հետ հանդիպել հաջորդ շաբաթ՝ Նյու Յորքում, եթե «հանդիպումը հնարավոր լինի համաձայնեցնել»։ ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ այդ հանդիպումը կարող է օգտակար լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման և «Սիրիայում դիվանագիտության նոր խթանի համար»։ Թերթի տեղեկություններով՝ կողմերը փորձում են վերջնական պայմանավորվել բոլորին հարմար ժամանակի շուրջ։