ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ի կոնգրեսականները հայ - ադրբեջանական պատերազմը կանխելու նպատակով ծրագիր են առաջ քաշում

ԱՄՆ-ի կոնգրեսականները հայ - ադրբեջանական պատերազմը կանխելու նպատակով ծրագիր են առաջ քաշում
25.09.2015 | 10:50

ԱՄՆ-ի կոնգրեսականները երեք կետից ծրագիր են առաջ քաշում, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխելու հայ - ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը նամակով դիմել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին` ներկայացնելով ծրագրի մանրամասները: Նրանք առաջարկում են հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին, ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն ողջ տեղաշարժը: «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները»,- նշում են կոնգրեսականները:
Նրանք Կապիտոլիումում ստորագրահավաք են նախաձեռնել` կոչ անելով գործընկերներին միանալ Ջեյմս ՈՒոռլքին ուղղված նամակին: ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու համանախագահ ՈՒոռլիքին՝ զերծ մնալ հայ - ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջև արհեստական հավասարության նշան դնելու տարածված պրակտիկայից: «Կոչ ենք անում ձեզ հրապարակավ դատապարտել շփման գծի երկայնքով արձանագրված բռնության ցանկացած դեպք: Բացի այդ, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի վաղեմի գործելաոճը` կողմերին բռնությունից զերծ մնալուն ուղղված ընդհանուր կոչերը այդպես էլ չնպաստեցին լարվածության թուլացմանը: Ավելին, արհեստական այդ անաչառությունն ավելի թեժացրեց կրքերը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինում»,- հայտարարում են ամերիկացի կոնգրեսականները:
Ռոյսի և Ինգըլի նամակին զուգահեռ` ՈՒոռլիքին ուղերձով է դիմել նաև Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆը: Նրա նամակի տոնայնությունն անհամեմատ ավելի կոշտ է: «Ինձ մտահոգում է, որ ձեր հայտարարություններում հայերի և ադրբեջանցիների պահվածքում հավասարության կեղծ նշան դնելու միտում կա: Դա առավել ցայտուն նկատելի դարձավ սեպտեմբերի 4-ի ձեր թվիթերյան գրառման մեջ, որում դուք զետեղել էիք Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ արձակված, բայց չպայթած ականի լուսանկարը` չնշելով, սակայն, որ կիրառվել է ադրբեջանական կողմից»,- հայտարարում է Շիֆը: Դիմելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ Ադամ Շիֆը նշում է. «Ես չեմ հավատում, որ հնարավոր է նպաստել խաղաղության հաստատմանը` անտեսելով Ադրբեջանի ռազմատենչության աճը և շարունակ պնդելով, թե կողմերը հավասարապես են մեղավոր շփման գծի երկայնքով ծագող բռնության դեպքերի համար, ինչը, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը, ագրեսորի մասին բացահայտորեն խոսելու ցանկության բացակայությունն ուղերձ է Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ