ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը Ղարաբաղի միջոցով ճանապարհ է փնտրում դեպի Սիրիա

Ռուսաստանը Ղարաբաղի միջոցով ճանապարհ է փնտրում դեպի Սիրիա
25.09.2015 | 10:54

Մոսկվան Հարավային Կովկասում լուծում է Ղրիմի անեքսիայի հետևանքով առաջ եկած խնդիրները և միաժամանակ ճանապարհ է բացում դեպի Սիրիա՝ կարծում է ռուս քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին, գրում է DW-ն։ «Եվրախորհրդարանի քննադատական բանաձևից վիրավորված՝ պաշտոնական Բաքուն ԵՄ-ին սպառնում է դուրս գալ «Արևելյան գործընկերության» ծրագրից։ Ադրբեջանի՝ Եվրամիությունից հեռանալը ձեռնտու է Ռուսաստանին։ Կրեմլը պատրաստակամ է իրենով փակել դիվանագիտական վակուումը, քանի որ դա նրան թույլ կտա հասնել միանգամից երկու արտաքին քաղաքական նպատակների։
Առաջինը՝ թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության թեժացումը, որը սպառնում է դուրս գալ սառեցված վիճակից, քանի որ երկու կողմն էլ դեմ չեն Ղրիմի նախադեպն օգտագործել իրենց շահերի համար։ Եվ Բաքվում, և Երևանում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան յուրովի են մեկնաբանում։ Երևանում խոսում են ներկա սահմաններում Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին։ Բաքվում Ղրիմի դեպքում տեսնում են նախկին տարածքը ուժով վերադարձնելու նախադեպ։
Ադրբեջանի հասարակական կարծիքը, եթե դատենք տեղական մամուլից, կողմ է «փոքր հաղթական պատերազմի»։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը նույնպես բարձրաձայնում են Բաքուն գրոհելու մասին և հիշում են, որ անցյալ անգամ միայն խաղաղության պայմանագիրը խանգարեց գրավել Գյանջա քաղաքը։
Օրական մինչև հարյուրավոր կրակոցներ են հնչում բաժանման գծում, որը չի համընկնում խորհրդային շրջանի որևէ վարչական սահմաններին, այլ միայն արտահայտում է կողմերի իրական ռազմական վիճակը խաղաղություն կնքելու պահին։ Հայերը սադրանքների մեջ մեղադրում են ադրբեջանցիներին, ադրբեջանական բանակը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որտեղ բնակչության 20 տոկոսը զինված է։ Սակայն Կովկասում մեծամասշտաբ պատերազմը այսօր Մոսկվայի շահերից չի բխում։ Դրանով է առաջին հերթին բացատրվում Հայաստանում և Ադրբեջանում Կրեմլի դիվանագիտական ակտիվության կտրուկ աճը։
Մոսկվայի երկրորդ նպատակն է Ադրբեջանի օդային տարածքով տարանցիկ ճանապարհ ապահովել դեպի Սիրիա (եթե դրա անհրաժեշտությունը լինի)։ Սիրիայում գործողություն իրականացնելը աստիճանաբար դառնում է Ռուսաստանի գլխավոր ռազմաքաղաքական հաղթաթղթերից մեկը, և անհրաժեշտ է հնարավորինս ապահովագրել ձախողումից։ Այդ պատճառով Կրեմլը ջանում է ակտիվ օգտագործել ԵՄ-ի հետ Ադրբեջանի վեճը՝ հույս ունենալով Բաքվին վերադարձնել իր ազդեցության ոլորտ։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկն ու դրա մասամբ իրականացումը Ռուսաստանի համար այդ գործում իդեալական գործիք է։
Փոխզիջումային լուծման ի՞նչ տարբերակ կարող էր Ռուսաստանն առաջարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, երբ նա սեպտեմբերի կեսին անակնկալ այցով Մոսկվա էր մեկնել։ Ամենայն հավանականությամբ, բաղադրատոմսը վերջին տարիներին շատ չի փոխվել։ Խոսքը, այսպես կոչված, օկուպացված տարածքների վերադարձի մասին է։ Բայց ոչ բոլորը, այլ միայն 5-ը, ընդ որում՝ աստիճանաբար։ Իսկ մյուս երկուսը Երևանը առանց լուրջ երաշխիքների երբեք չի համաձայնի վերադարձնել, քանի որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող կամուրջ են։
Իսկ դրա դիմաց Հայաստանն ի՞նչ է ստանալու։ ՈՒղղակի ու ոչ ուղղակի փոխհատուցում, Ռուսաստանի նոր ռազմական երաշխիքներ։ Հնարավոր է, որպես տարբերակ լինի նաև Սիրիա բեռնափոխադրումների տարանցիկ կենտրոն ստեղծելու անվան տակ Հայաստանում և Ադրբեջանում ռուսական բազաների տեղակայման բարդ սխեման։ Մոսկվայում շատ ուրախ կլինեին իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ դա ոչ միայն վերահսկողություն կապահովեր Հարավային Կովկասում, այլև կվերածեր սիրիական գործողությունների իդեալական բազայի։ Միայն այդ պատրվակի տակ հնարավոր կլիներ Ադրբեջանում բազա տեղակայելու առաջարկ անել՝ առանց ԱՄՆ-ի կոշտ հակազդեցության։
Կրեմլի համար այդ պլանը գրեթե իդեալական լուծում կլիներ։ Ղարաբաղյան հակամարտությունը նորից սառեցվում է, բայց չի լուծվում, տարածաշրջանում ներկայությունը մեծանում է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցությունը՝ միայն աճում։
Այս սխեման գործնականում չունի բացասական կողմեր։ Այն խնդիրներ կստեղծի և Հայաստանի ու Ղարաբաղի ներկա իշխանությունների համար, որոնք ստիպված են լինելու բացատրել տարածքների մի մասից հրաժարվելու պատճառը, և Ադրբեջանի նախագահի համար։ Իսկ Կրեմլը միայն կշահի»,- գրում է DW-ն։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ