ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին բռնության վերջին դեպքերի և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին՝ գրել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ի իր միկրոբլոգում: «Լուրջ զրույց ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ, թե ինչպես վարվել բռնության վերջին դեպքի, հատկապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի փաստի հետ»,- գրել է ՈՒոռլիքը։
Ջեյմս ՈՒոռլիքն արձագանքել էր երեկ երեկոյան Հայաստանի սահմանամերձ գյուղերում ստեղծված լարված իրավիճակին Twitter-ի իր էջում գրառումով. «Համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր բռնությունների առնչությամբ` կոչ անելով վերջ դնել հարձակումներին ու պատասխաններին»։