ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին

Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին
26.09.2015 | 15:30

Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին, որ արվում են Հայաստանին սադրելու համար՝ հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտման դեպքերին. «Ես ցնցված եմ նման բռնությունից: Մեզ հայտնի է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմական թշնամության մասին, բայց այս անգամ այդ թշնամությունն անմիջապես ուղղված է Հայաստանին: Սա անընդունելի է: Կոչ եմ անում Եվրոպական հանձնաժողովին` դատապարտել Ադրբեջանի բռնի գործողությունները և պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ: Սա սադրանք է, որի հետևանքով 3 կին է զոհվել, ինչն անընդունելի է: Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Դրանք արվում են Հայաստանին սադրելու համար: Սա ցանկացած բանակցական գործընթաց խափանելու միջոց է: Այս խնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Եվրոպական և միջազգային կառույցները պետք է դատապարտեն այս գործողությունները»:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ