ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սա Ադրբեջանի կողմից ճակատային հարձակում է Հայաստանի վրա»

«Սա Ադրբեջանի կողմից ճակատային հարձակում է Հայաստանի վրա»
26.09.2015 | 15:33

Այնպիսի օր կամ գիշեր չկա, որ Ադրբեջանը չկրակի՝ օրեցօր հզորացող զենքով՝ հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ, ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։ Պատգամավորը ասել է. «Պատերազմն ինքնին անթույլատրելի է, քաղաքացիների ուղղությամբ կրակելը անթույլատրելի է: Կրակում են զինվորների վրա, թեև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հրադադար է գործում, ինչը պետք է արդեն դատապարտվի: Մյուս կողմից` սա չի զարմացնում: Արդեն տևական ժամանակ Ադրբեջանը քանիցս կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Ես հենց նոր եմ վերադարձել Ղարաբաղից, այնտեղ էի անցյալ կիրակի: Այս ամիս չեմ եղել առաջնագծում, բայց այնտեղ եղել եմ մայիսին: Ես տեսել եմ իրավիճակը, լսել եմ մոտակայքում հնչող կրակոցների ձայնը: Այնպիսի օր կամ գիշեր չկա, որ Ադրբեջանը չկրակի՝ օրեցօր հզորացող զենքով: Զինվորները սպանվում են, իսկ այսօր նրանք արդեն քաղաքացիների ուղղությամբ են կրակում: Դա ընդհանրապես անընդունելի է: Սա Ադրբեջանի կողմից ճակատային հարձակում է Հայաստանի վրա: Կոչ եմ անում Ֆրանսիային և նրա կառավարությանը, արտգործնախարարին` միջամտել և ճնշում գործադրել Ադրբեջանի արտգործնախարարության վրա` համոզվելու, որ այս անթույլատրելի գործողությունները դադարեցվելու են: Դա պետք է անել շատ շուտ: Երբ տեսնում եմ որոշ ֆրանսիացի պատգամավորների Ադրբեջանին աջակցելիս, դա անընդունելի եմ համարում»։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ