ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սա բարբարոսություն է, բռնարարք, որը չի կարող արդարացվել

Սա բարբարոսություն է, բռնարարք, որը չի կարող արդարացվել
26.09.2015 | 15:33

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքերը` ցավով փաստելով, որ առաջին անգամ չէ, երբ իրենք բախվում են ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողության հետ: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կաստալդոն ընդգծել է, որ բռնության այս վերջին դեպքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների հաշտեցմանը: «Մենք ուշի ուշով հետևում ենք իրադրությանը, քանի որ վախենում ենք բռնության վերադարձից: Հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա երկու երկրներին էլ հստակեցնել իրենց պատասխանատվությունը նմանօրինակ հարձակումների դեպքերի հետ կապված: Իհարկե, մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա բռնություններից, հատկապես` ուղղված քաղաքացիական հասարակության դեմ, ինչի վկան եղանք այսօր: Կա երեք զոհ, և սա բարբարոսություն է, բռնարարք, որը չի կարող արդարացվել»,- ընդգծել է Եվրոպական խորհրդարանի անդամը: Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը կունենա միջնորդի դերակատարում` նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնմանը: «Ցավոք, Եվրոպական հանձնաժողովը ավելի շատ մտահոգվում է էներգետիկ քաղաքականության հարցերով, քան մարդու իրավունքների և արժեքների պաշտպանությամբ: Հուսով եմ, որ այս անգամ եվրոպական կառույցները պատրաստ կլինեն դատապարտելու այս ցավալի դեպքերը` երեք կանանց մահը»,- շեշտել է Կաստալդոն: Նա հույս է հայտնել նաև, որ ադրբեջանական իշխանությունների վրա ճնշում կգործադրվի իրականությունը հստակեցնելու գործում: «Նրանք, ովքեր պատասխանատու են, պետք է դատապարտվեն, և եթե պարզվի, որ մեղավոր են, պատժվեն: Նման բռնի և բարբարոսական գործողությունները չեն կարող անպատիժ մնալ»,- եզրափակել է ԵԽ պատգամավորը:
Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ լեհ պատգամավոր Ջերզի Բուզեկը մեկնաբանել է խաղաղ գործընթացների բացասական հետևանքները՝ նշելով, որ Ադրբեջանի հարձակումը իր ինքնիշխան հարևան Հայաստանի վրա առավել քան մտահոգիչ է, քանի որ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման նախօրեին, որը նպատակ ունի միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտութան վերաբերյալ խաղաղ բանակցությունները: Մի շարք եվրոպացիներ հայտնել են Հայաստանի հետ իրենց համերաշխութան մասին: ԵԽ ‹‹Ազատության և ժողովրդավարության Եվրոպա խմբի›› արտաքին գործերի հարցերով համակարգող, իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն նշում է. ‹‹Վերջերս մենք անցկացրինք մի հզոր բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, և այս բանաձևն, անկասկած, սանձազերծեց Ադրբեջանի կառավարության անզուսպ արձագանքը: Հույս ունեմ, որ այս անգամ եվրոպական կառույցները կցանկանան անվերապահորեն դատապարտել տխուր գործողությունները՝ երեք հայ կանանց մահը, որոնց մենք այսօր ականատես եղանք››: Բուլղարացի պատգամավոր Անգել Դամբազսկին հավելում է. ‹‹Սա ահաբեկչական գործողություն է››:
‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը ողջունում է այս արձագանքները: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. ‹‹Մեզ հաջողվեց իրազեկել այս դաժան հանցագործությունների մասին, որոնք պատճառ հանդիսացան Եվրոպական խորհրդարանի և անդամակցող խորհրդարանների լայն շրջանի եվրոպացի գործիչների մի շարք արձագանքների, որոնք անհապաղ համերաշխություն հայտնեցին Հայաստանին և դատապարտեցին այդ գործողությունները: Վերջապես, մենք հայտնում ենք մեր խորին ցավակցությունը իրենց կյանքը կորցրած երեք անմեղ կանանց ընտանիքներին››:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ