Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց հայտնել է ՌԴ-ի` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման և այլ զինյալ խմբավորումների դեմ ավելի ակտիվ պայքարելու ցանկության մասին՝ հաղորդում է Reuters գործակալությունը: Ռուհանին հավելել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև «կոալիցիա» չկա: «Ես Իրանի և Ռուսաստանի միջև կոալիցիա չեմ տեսնում` Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա: