Սաուդյան Արաբիայի փոխգահաժառանգի` արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի` Մեքքայում հայտնվելը դարձել է Մինա հովտում ողբերգության գլխավոր պատճառներից մեկը՝ հաղորդում է «Ադ-Դիար» պարբերականը: Արքայազնի շարասյունը հինգշաբթի առավոտյան Մինա է ժամանել, և ուխտավորների ամբոխի մեջ խառնաշփոթ է սկսվել շեյթանին քարկոծելու ծիսակարգի պահին: Էր-Ռիադը հերքել է Մուհամեդ արքայազնի` Մինայում հայտնվելու մասին լուրերը: