ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ասադը պատասխանատու է Սիրիայի հակամարտության համար

Ասադը պատասխանատու է Սիրիայի հակամարտության համար
28.09.2015 | 10:44

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հիմնական պատասխանատվությունն է կրում պատերազմի համար, որի ընթացքում զոհվել է 250 հազար մարդ՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գրասենյակի մամլո ասուլիսում՝ նա կրկնել է արևմտյան երկրների թեզը, որ «Սիրիայի ապագան չի կարող կապված լինել Բաշար Ասադի հետ»: Օլանդի խոսքով` Նյու Յորքում իր քննարկելիք ամենակարևոր թեման լինելու է Սիրիայի ճգնաժամը: Նա ասել է, որ Բաշար Ասադը պատասխանատվություն է կրում բոլոր զոհերի համար, թեպետ սարսափելի գործողությունների և հանցագործությունների հետևում ներկայումս կանգնած է ԴԱԻՇ-ը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար պահանջվում է բոլոր տարածաշրջանային և միջազգային կողմերի ներգրավվածությունը:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ