Նյու Յորք ժամանելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է խուսափի դատական հետապնդումից, անգամ եթե մասնակցի երկրի անցումային քաղաքական գործընթացին։ Քեմերոնը հայտարարել է, որ Ասադը չի կարող Սիրիայի խնդրի երկարաժամկետ քաղաքական որոշման մաս լինել և տեղ չունի երկրի ապագայում։ Քեմերոնը նշել է, որ այդ հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել, Ասադը պետք է գործ ունենա Միջազգային դատարանի հետ։ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ։