ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քերին և Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամը

Քերին և Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամը
28.09.2015 | 12:45

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած հանդիպմանը սիրիական ճգնաժամի շուրջ փորձել են գտնել քաղաքական լուծումներ։ Լավրովը հայտարարել է, թե ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում գրեթե մոտ են։

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ