ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մալդիվների նախագահը ողջ է մոտորանավակում պայթյունից հետո

Մալդիվների նախագահը ողջ է մոտորանավակում պայթյունից հետո
28.09.2015 | 12:46

Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինը չի տուժել արագընթաց մոտորանավակում տեղի ունեցած պայթյունից՝ հայտնում է BBC-ն։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ մոտորանավակը մոտենում էր Մալե կղզուն, որտեղ գտնվում է կղզի-պետության մայրաքաղաքի մի մասը։ Յամինը վերադառնում էր Սաուդյան Արաբիայից, որտեղ գնացել էր հաջի՝ ամենամյա ուխտագնացության։ Աբդուլլա Յամինը Մալդիվների նախագահ է ընտրվել 2013-ին։ Մինչև 2008-ը 30 տարի, Մալդիվները ղեկավարել է նրա խորթ եղբայրը՝ Մոմուն Աբդոլ Գայումը։

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ