ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստոլտենբերգը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել միմյանց հետ համակարգել Սիրիայում ռազմական գործողությունները

Ստոլտենբերգը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել միմյանց հետ համակարգել Սիրիայում ռազմական գործողությունները
28.09.2015 | 12:47

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին և ԱՄՆ-ին նախազգուշացրել է Սիրիայում բաց առճակատման մասին՝ փոխանցում է DW-ն:
Նրա խոսքով՝ մերձավորարևելյան երկրում ռուս և ամերիկացի զինվորականներին անհրաժեշտ է միմյանց հետ համակարգել ռազմական գործողությունները՝ խուսափելու համար «միջադեպերից և արտակարգ իրավիճակներից»:
Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել «կառուցողական և միավորող դեր խաղալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»: Նա կարծում է, որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը չի կարողանա կառուցողական ներդրում ունենալ խնդրի լուծման գործում: Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը և սիրիական ճգնաժամը: Պետքարտուղարը նշել է, որ հակամարտությունների օջախները կարող են տարբեր լինել՝ կախված երկրից, սակայն «ահաբեկչությանը հաղթելու համար մեզ անհրաժեշտ է գործել և գլոբալ, և տեղային մակարդակով»: Քերիի խոսքով՝ աշխարհի երկրները պետք է դիմակայեն ահաբեկիչների հավաքագրմանը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ