ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Ասադին տիրան է անվանել (տեսանյութ)

Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Ասադին տիրան է անվանել (տեսանյութ)
29.09.2015 | 11:31

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բնորոշեց տիրան։ Նա պատրաստակամություն հայտնեց աշխատել մյուս երկրների, ներառյալ Իրանի և Ռուսաստանի հետ՝ փորձելու վերջ տալ ավելի քան չորս տարի շարունակվող սիրիական հակամարտությանը, բայց նշեց, որ այդքան շատ արյունահեղությունից հետո չի կարող լինել նախապատերազմական ստատուս քվոյի վերադարձ։ Օբաման նշեց, որ «Իսլամական պետության» խմբավորումներին տապալելը չպետք է ամրապնդի Ասադին։ Անդրադառնալով ՈՒկրաինային՝ ԱՄՆ-ի նախագահն ասաց, թե աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ Ռուսաստանը խախտում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ը չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանին. «Կցանկանայի, որ Ռուսաստանը ներգրավվեր ճգնաժամը կարգավորելու դիվանագիտական աշխատանքին, այնպես որ ՈՒկրաինային թույլ կտար ինքնուրույն որոշելու իր սեփական ապագան»։
«Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը «սառը պատերազմի» վերադարձ չէ»,- ՄԱԿ-ում ունեցած ելույթում նաև ասաց Օբաման։

Տեսանյութ

Ռուս-ամերիկյան թեժ բանավեճն այսօր տեղափոխվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ